Ֆիզիկական անձանց ոչ առևտրային նպատակով Հայաստան կատարած զուտ փոխանցումները (արտաքին մասնավոր տրանսֆերտները) այս տարվա փետրվարին կազմել են 77 միլիոն 326 հազար դոլար: Սա բանկային համակարգի միջոցով կատրված ներհոսքի ու արտահոսքի տարբերությունն է՝ Կենտրոնական բանկի հրապարակած նախնական տվյալների համաձայն: Նախորդ տարվա փետրվարին այս ցուցանիշը կազմել էր 83 միլիոն 618 հազար դոլար: Այսինքն՝ նախորդ տարվա փետրվարի համեմատ այս տարվա փետրվարին արտաքին մասնավոր տրանսֆերտները նվազել են 7.5% -ով: Արտաքին տրանսֆերտների անկումը վերջին անգամ միայն 2009-ին էր եղել, իսկ 2010-ից միայն աճ էր գրանցվում:
Տրանսֆերտների այս նվազումը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանից հոսող տրանսֆերտների նվազմամբ, ինչն իր հերթին Ռուսաստանի տնտեսության վատթարացման և մեր հայրենակիցների՝ Ռուսաստան մուտք գործելու խոչընդոտների հարուցման հետևանք է: