տուն Uncategorized Արտաշատի հարկայինում քաղաքացիներից փող «կլպելու» նոր ձև են գտել

Արտաշատի հարկայինում քաղաքացիներից փող «կլպելու» նոր ձև են գտել

158
0

PEK

ՀՀ Հարկային ծառայության Արտաշատի տարածքային բաժանմունքը  քաղաքացիներին սպասարկելու նոր ձև է գտել: Ինչպես այսօր  AraratNews.am-ի հետ զրույցում ասաց Արտաշատ քաղաքի բնակիչ Վահրամը,  Հարկային ծառայության Արտաշատի բաժանմունքում անհրաժեշտ դիմումների ձևերը չեն տալիս ևհարկային այցելած քաղաքացիներին առաջարկում են մոտակա խաղալիքի խանութից գնել անհարժեշտ դիմումի ձևը. «Մի քանի օր առաջ գնացել էի հարկային և, երբ դիմում պետք է լրացնեի՝ ասացին, որ իրենք դիմում չունեն և ես պետք է դիմումը գնեմ դիմացի խաղալիքի խանութից: Ես չեմ հասկանում՝  էս որ թիվն է, որ անհրաժեշտ դիմումի մի օրինակ չունեն և այն պետք է այլ տեղից գնենք»,-ասաց քաղաքացին` ավելացնելով, որ տվյալ խանութում  դիմումի մեկ օրինակն արժե 50 դրամ:

Արտաշատի մեկ այլ բնակչի խոսքով այդ խանութը հարկային ծառայության աշխատակիցներից մեկի բարեկամի խանութն է, և նրանք այդ կերպ իրենց յուրահատուկ բիզնեսն են առաջ տանում.«Արտաշատում սա նորություն չէ, ու նույն իրավիճակն է նաև զինկոմիսարիատում, քաղաքապետարանում և պետական այլ մարմիններում: Այս անհարմարությանը և ոչ հարգալից վերաբերմունքին մարզի բնակիչներն արդեն սովորել են»,-ասաց մեր զրուցակիցը` նկատելով, որ կատարվող անօրինականությանը տեղյակ են նշված մարմինների ղեկավարները, և  այդ ամենը տեղի է ունենում նրանց թույլտվությամբ.«Ուղղակի ծիծաղելի է: Չեմ հասկանում, ինչպե՞ս կարող է պետական մարմինը նման խղճուկ ձևով գումար աշխատել: Նման բան երևի անգամ Մոզամբիկում չես տեսնի»,-եզրափակեց իր խոսքը մեր զրուցակիցը:

Հ.Գ. Ի դեպ, հարկային ծառայության Արտաշատի բաժանմունքը վերջերս է վերանորոգվել, որպեսզի քաղաքացիների համար ավելի հարմարավետ լինի և, ամենայն հավանականությամբ,  արտաքին վերանորգման հետ միասին պատկան մարմինները մոռացել են նաև «վերանորոգել» բաժանմունքում տիրող բարքերը: