տուն Լուրեր Արտակ Բադուղյանին ո՞վ էր ասում՝ էթար Սուրենի տան վրեն, հլա ասա, քու...

Արտակ Բադուղյանին ո՞վ էր ասում՝ էթար Սուրենի տան վրեն, հլա ասա, քու տան վրեն որ հարձակվեմ, ի՞նչ կանես ինձի. ՀՀԿ-ական պատգամավոր

302
0

222222226666666

Լրագրողների հարցին՝ ի՞նչ կասեք օրեր առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի, մասնավորապեսˋՇանթ Հարությունյանի հեղափոխական մտքերի մասին, պաշտոնաթող գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը պատասխանել է. «Ի՞նչ հեղափոխություն, ինչի՞ց, Հայաստանից հեչ դուրս եկե՞լ եք, սաղ տեղերն ընտիր ա, հլա ասա տենամ՝ որտե՞ղ ա լավ»: Խոսքին ի պատասխան, թե մեր երկրի իրավիճակի մասին ենք հիմա խոսում, Սեյրան Սարոյանը ասել է. «Քու իրավիճակում ի՞նչ վիճակ ա, հլը մի հատ ասա»:

Անդրադառնալով Շանթ Հարությունյանի արարքին, Սեյրան Սարոյանն ասել է.  «Է, դժգոհ ա, տեսար՝ ի՞նչ իրավիճակ ա հիմա, հիմա գո՞հ ա: Հիմա ինքը իրա վիճակից գո՞հ ա: Չի կարելի քաղաքի մեջտեղ փետերն առած մարդկանց տփես, խոմ ըտենց չի: Օրենքի մարդուն ո՞նց ես տփում, էդ օրենքի մարդն իրա գործն ա անում, ինչի՞ համար ա խփում էդ մարդկանց»:

Այն դիտարկմանը, որ դա ժողովրդի ընդվզումն էր, նա պատասխանել է. «Ի՞նչ ընդվզում՝ փետերո՞վ, ահ մալադեց»:

Անդրադառնալով դերասան Վարդան Պետրոսյանի կալանավորմանը եւ օրենքի առաջ բոլորի հավասար լինելու հարցին և նրան, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը չպատժվեց, Սեյրան Սարոյանը ասել է. «Արտակ Բադուղյանին ո՞վ էր ասում՝ էթար Սուրենի տան վրեն, հլա ասա: Քու տան վրեն որ հարձակվեմ, ի՞նչ կանես ինձի»: Նա նշել է, որ օրենքի առաջ Հայաստանում բոլորն են հավասար:

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here