տուն Հասարակություն Արտակարգ դեպք Շենգավիթում. բնակարաններից մի քանիսը ջրալցվել են

Արտակարգ դեպք Շենգավիթում. բնակարաններից մի քանիսը ջրալցվել են

183
0

Հունվարի 20-ին, ժամը 02:32-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի խոհանոցի ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով երկու բնակարան ջրալցվում է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները փակել են ջրագծի փականը: