տուն Հասարակություն Իրավական Արտակարգ դեպք Երևանում. «Ռենեսանս» ռեստորանի հարևանությամբ տեղադրված արագաչափի տակ հայտնաբերվել է խոշոր...

Արտակարգ դեպք Երևանում. «Ռենեսանս» ռեստորանի հարևանությամբ տեղադրված արագաչափի տակ հայտնաբերվել է խոշոր չափի «հերոին» տեսակի թմրամիջոց

702
0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 25-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում գործող «Ռենեսանս» ռեստորանային համալիրից մոտ 300-400 մետր հեռավորության տեղադրված արագաչափի տակ հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այն «հերոին» տեսակի թմրամիջոց է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը, պարզում են, թե ով և ինչ պայմաններում է նշված թմրամիջոցը տեղադրել արագաչափի տակ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: