տուն Լուրեր Արտագաղթի մեջ վատ բան չկա, եթե այն կառավարելի է. Ահարոն Ադիբեկյան

Արտագաղթի մեջ վատ բան չկա, եթե այն կառավարելի է. Ահարոն Ադիբեկյան

108
0

aharon-Adibekyan

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ արտագաղթի մեջ վատ բան չկա, եթե այն կառավարելի է.«Արտագաղթը վատ բան չէ, եթե այն կառավարելի է` ուղղակի մեզ մոտ այս պրոցեսը կառավարելի չէ և սա է, որ խնդիրներ է մեզ համար առաջացնում: Օրինակ Թուրքիան իր  քաղաքացիների արտագաղթը կարողանում է  կառավարել և դրանով նրանք նաև իրենց երկրի համար են անհրաժեշտ պայմաններ  ստեղծում: Թուրքիան Գերմանիայի հետ անգամ օերնսդրական կարգավորումներ ունի Թուրքիայից Գերմանիայի աշխատուժի տեղափոխման հետ կապված»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  սոցիոլոգը:

«Ռուսաստանի Դաշնության իշխանությունները դեմ չեն իրենց երկրի տարածքում հայերի բնակությանը: Անգամ վերջերս, երբ ՌԴ Պետական Դումայում քննարկվում էր կորեացիների և չինացիների ներգաղթի հարցը, տեսակետ հնչեց, որ չինացիների և կորեացիների դեմը կարող են առնել միայն հայերը, և առաջարկվեց, որ հայերի տեղափոխումը Վլադիվոստոկ և հարակից շրջաններ խրախուսվի: Հայերը նաև կրիմինալ գեն չունեն, և ռուսների համար ընդունելի տարբերակ է հայերի բնակությունը Ռուսաստանի Դաշնությունում: Ամեն երրորդ հայ` տեղափոխվելով  Ռուսաստան՝  ամուսնանում է  ռուսի հետ և մի քանի սերունդ հետո նրանց երեխաները համարվելու են զտարյուն ռուս»,-ասաց Ահարոն Ադիբեկյանըˋ ավելացնելով, որ Հայաստանում պետք է գոնե մի քանի խոշոր գործարաններ կառուցվեն, որոնք հնարավորություն կտան մարդկանց այստեղ աշխատանք գտնել և արտագաղթը կտրուկ կկրճատվի: