տուն Տնտեսական «Արտագաղթի հոգեբանությունը». Գիտաժողով (տեսանյութ)

«Արտագաղթի հոգեբանությունը». Գիտաժողով (տեսանյութ)

168
0
Հոկտեմբերի 2-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» դահլիճում տեղի ունեցավ «Հասարակական առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած «Արտագաղթի հոգեբանությունը» թեմայով գիտաժողովը: Այն կոչված էր վեր հանելու հասարակության պահանջմունքների բավարարվածության մակարդակով ձևավորված իռացիոնալ վարքի պատճառները և արտագաղթի ընդհանրական ուռճացված սպասումների և անհատական հոգեբանության կապը:Գիտաժողովի ընթացքում ներկայացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ մեկնածների շուրջ 60% դժգոհ են արտագաղթելու իրենց կայացրած որոշումից, սակայն այս կամ այն հոգեբանական պատճառներով լռում են, չեն ներկայացնում ճշմարտությունը կամ անգիտակցաբար տրվում են ինքնախաբեության: Այս երևույթը հոգեբանության մեջ կոչվում է էմոցիոնալ անհաջողության հերքման փուլ: Մեկ այլ  հարցում ցույց է տալիս, որ արտագաղթողների շուրջ 80% դժգոհում է ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակից, սակայն միգրացիոն հոսքերի հիմնական ուղղությունները տանում են շատ ավելի կոռումպացված երկրներ: Այս և մի շարք այլ վերլուծությունների արդյունքում մասնակիցները փաստեցին, որ հաճախ արտագաղթի որոշման կայացման մեջ իռացիոնալության գործոնը մեծ  դեր է խաղում:Հայաստանի և Արցախի պետական սեկտորի ներկայացուցիչները գիտաժողովի մասնակիցներին  ներկայացրին արտագաղթի խնդրի լուծման համար մշակված պետական քաղաքականությունը և դրա իրականացման արդյունքները:Ինչպես նշում են գիտաժողովի կազմակերպիչները` իրենք ակնկալում են պայքարել արտագաղթի դեմ ոչ պետական սեկտորի գործիքակազմով, որը ներառում է բազմաթիվ միջոցներ, և որոնք այսօր մատնված են անգործության:Գիտաժողովի արդյունքների վերլուծության հիման վրա «Հասարակական առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակելու է արտագաղթի դեմ պայքարի գործողությունների ծրագիր: Ինչպես նշեց նախաձեռնության հիմնադիրներից մեկը` իրենք որոշել ենք արտագաղթի դեմ պայքարի ծրագիրը դնել հասարակական հետազոտությունների հենքի վրա:“Արտագաղթի հոգեբանություն” խորագրով գիտաժողովի իրականացման ֆինանսական աջակցությունը իրենց վրա են վերցրել ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ և InLobby ընկերությունը: “Հասարակական առաջընթաց” քաղաքացիական նախաձեռնությունը հիմնադրվել է 2013 թվականի մայիսին` մի խումբ երիտասարդների կողմից, ովքեր իրենց ակտիվ քաղաքացիական կեցվածքով և բարեփոխումներ իրականացնելու նպատակով  ցանկացել են լծվել Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրների լուծման գործին: Նախաձեռնության կարճաժամկետ օրակարգում է ժողովրդագրական պատկերի բարելավման ռազմավարական ծրագրի մշակումը և հրապարակումը, որի գործողությունները իրականացվելու են բացառապես ոչ պետական սեկտորի կողմից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here