տուն Տնտեսական Արսեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Մաքսային միության հարցով համաժողովի է

Արսեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Մաքսային միության հարցով համաժողովի է

283
0

Այսօր Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորած 5 հոգանոց պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանի արդյունաբերողների միության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմակերպած կլոր սեղանին մասնակցելու համար: Այս մասին araratnews.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Ղազարյանը: Երկօրյա (սեպտեմբերի 26 և 27) ֆորումի թեման Մաքսային միության անդամ-երկրների (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս) և Հայաստանի արդյունաբերական քաղաքականություններին է վերաբերում:

Զեկույցներով հանդես են գալու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, Բելառուսի և Ղազախստանի ներկայացուցիչները, ինչպես նաև Արսեն Ղազարյանը: Վերջինիս զեկույցը վերաբերում է Մաքսային միության շրջանակներում Հայաստանի արդյունաբերական քաղաքականության հնարավորություններին:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here