տուն Քաղաքական Արսեն Խոջայանը մոտ երկու ժամից կվերադարձվի Հայաստան

Արսեն Խոջայանը մոտ երկու ժամից կվերադարձվի Հայաստան

96
0

58

Այսօր ակնկալվում է, որ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի սահմանը հատած` ՀՀ քաղաքացի Արսեն Խոջայանը կվերադարձվի Հայաստանին,- այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Այս ինֆորմացիան հաստատելու համար Araratnews.am-ի լրագրողը զրուցել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով հաստատել է տեղեկությունը` ավելին նշել է, որ մոտակա 2 ժամվա ընթացքում է կատարվելու այդ ամբողջ գործընթացը:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջայանը հայ-ադրբեջանական սահմանը հատել էր մարտի 7-ին։ Հարցաքննության ընթացքում նա պատմել էր, որ սահմանը հատել է սխալմամբ՝ հոտին արածեցնելու ընթացքում։

Էմմա Պալյան