տուն Լուրեր Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում կանդրադառնա միջադեպին

Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում կանդրադառնա միջադեպին

113
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուքում» գրել է, որ նախարար Թորոսյանն այսօր՝ ժամը 16:00-ին, «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջով ուղիղ եթեր կմտնի և կմեկնաբանի տեղի ունեցածը:

Հիշեցնենք՝ այսօր Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսում նրա ազատված խորհրդականը՝ Գեւորգ Թամամյանը, դահլիճ մտավ, երբ նախարարը ներկայացնում էր վերջին ամիսների առողջապահության ոլորտի ցուցանիշները։ Գևորգ Թամամյանն ասաց, որ հարցեր ունի նախարարին ուղղելու։

Թորոսյանը պատասխանեց, որ նա կարող է ասուլիսից հետո ուղղել իր հարցերը, սակայն Թամամյանը շարունակում էր պնդել։ 

Նախկին խորհրդականը նախարարին մեղադրեց, որ նա չի ցանկանում բարեփոխել առողջապահության ոլորտը: Ի պատասխան՝ Թորոսյանը հեռացավ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here