տուն Հասարակություն Արսեն Թորոսյանը նոր մանրամասներ է ներկայացրել Ուռուցքաբանության կենտրոնի միջադեպի վերաբերյալ

Արսեն Թորոսյանը նոր մանրամասներ է ներկայացրել Ուռուցքաբանության կենտրոնի միջադեպի վերաբերյալ

128
0

 ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր մանրամասներ է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության ենթակայությամբ գործող Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է մի դիմում, ըստ որի կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի վրա հարձակված անձի հայրը, որը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի աշխատակից է, աշխատանքից ազատվել է պացիենտներից ապօրինի գումար շորթելու պատճառով:

«Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի: Գագիկ Համբարձումյանը, որի որդին այսօր հարձակվել էր «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի վրա` օրեր առաջ ազատվել էր աշխատանքից լուսանկարում երևացող դիմումի հիման վրա: Նա ապօրինի 400.000 դրամ գումար էր վերցրել պացիենտի հարազատներից, իսկ այս դիմումից հետո հետ վերադարձրել այն: Տնօրենի իրավաչափ որոշմամբ` նա այս խախտումը թույլ տալու համար ազատվել էր աշխատանքից, իսկ նրա որդին այսօր «հաշիվ էր պահանջում» տնօրենից»,- գրել է Թորոսյանը:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին` իրավական հիմքով, ազատել է աշխատանքից։ Հոկտեմբերի 4-ին նրա որդին, որը ևս կենտրոնի աշխատակիցներից է` որոշել է հաշիվ պահանջել նման որոշման համար: Նա ներխուժել է տնօրենի աշխատասենյակ` վիրավորանքներ ու հայհոյանքներ ուղղել Նարեկ Մանուկյանի հասցեին, որից հետո փորձել է հարվածել նրան: Աշխատակիցը չի լսել նաև տնօրենի հորդորը` հարցը իրավական ճանապարհով պարզելու վերաբերյալ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here