տուն Հասարակություն Առողջապահություն Արսեն Թորոսյանը՝ պաշտոնյաների՝ ռեստորաններ ու սրճարաններ գնալու մասին

Արսեն Թորոսյանը՝ պաշտոնյաների՝ ռեստորաններ ու սրճարաններ գնալու մասին

303
0

«Այո, կյանքը շարունակվում է, սակայն նույնիսկ սահմանված կանոններն իրենց մեջ ինչ-որ ռիսկ են պարունակում: Նույնիսկ փողոցում քայլելն ու դիմացից եկող վարակակրի կողքով դանդաղ անցնելը, նրա արտաշնչելն ու քո ներշնչելը ռիսկ է պարունակում, սակայն դա ցածր է: Մենք ռիսկը կարող ենք ցածրացնել դիմակ կրելով, իրարից հեռու կանգնելով և այլն»:

Այս մասին այսօր ասուլիսին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով տարբեր պաշտոնյաների՝ պարբերաբար սրճարաններ և նմանատիպ վայրեր այցելելուն, այն դեպքում, որ նախարարը հորդորել էր որոշ ժամանակ չգնալ ժամանցի վայրեր:

Թորոսյանի խոսքերով, հանրային սնունդն իր մեջ ավելի մեծ ռիսկ է պարունակում, քան՝ այլ տեսակները, քանի որ սնվելիս առանց դիմակ ես լինում, գործողություններ են կատարվում, որոնք կարող են մեծ քանակի վիրուսային մասնիկներ արտաբերել շրջակա միջավայր, դառնալ պատճառ տարբեր մարդկանց վարակման համար:

«Ես իմ պարտքն  եմ համարել նշել ռիսկայնության աստիճանը: Օրինակ երգեցողությունն ամենամեծ ռիսկայնության տեսակներից մեկն է, քանի որ մեծ քանակի վիրուսային մասնիկներն են արտաշնչվում շրջակա միջավայր ու կարող են վարակել մարդկանց: Դրան է վերաբերում նաև համատեղ սնունդ ընդունելը՝ անկախ վայրից»,-ասաց նախարարը:

asekose.am