տուն Սպորտ Արսեն Բեգլարյանը ընտրել է մարզաշապիկի համարը Ուրարտուում

Արսեն Բեգլարյանը ընտրել է մարզաշապիկի համարը Ուրարտուում

149
0

«Ուրարտուի» նորեկ Արսեն Բեգլարյանը նոր թիմում հանդես է գալու 24 համարի մարզաշապիկով։ Հայաստանի հավաքականի դարպասապահը այդ համարի մարզաշապիկն է ընտրել ի հիշատակ «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտին։

«Կոբի Բրայանտն իմ կուռքերից էր։ Նա մեծ մարզիկ լինելուց զատ նաև մեծ մտածող էր, որը ոգենշնչում էր շատերին, այդ թվում նաև ինձ։ Նա իր օրինակով ցույց էր տալիս, որ անհնարին ոչինչ չկա, որ մեծ ցանկության ու աշխատասիրության շնորհիվ երազանքները իրականություն են դառնում։ Նոր թիմում ընտրել եմ 24 համարը, որովհետև դա նաև Կոբիի թիվն էր»,-Բեգլարյանի խոսքերն է մեջբերում երևանյան ակումբի Facebook-յան պաշտոնական էջը։

Հավելենք, որ հայտարարության մեջ ասված է, որ ամբողջական հարցազրույցը հասանելի կլինի շուտով։

Armsport.am