տուն Քաղաքական Միջազգային Արսեն Ավակովը հայտնել է Ուկրաինայում ռուսական հետախուզության աշխատակցի ձերբակալության մասին

Արսեն Ավակովը հայտնել է Ուկրաինայում ռուսական հետախուզության աշխատակցի ձերբակալության մասին

178
0

2014-02-26T134242Z_1952492165_GM1EA2Q1O6101_RTRMADP_3_UKRAINE-CRISIS-BERKUT

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Դոնեցկում նախօրեին ձերբակալվել է ռուսական հետախուզության աշխատակից:

«Իսկ Դոնեցկում ՈՒԱԽ-ը ձերբակալել է հետախուզության աշխատակցի այդ ծառայությանը վարկաբեկող որոշակի  հանգամանքներում: Չգիտեմ, թե արդյոք վաղը Վալենտին Նալիվայչենկոն (ՈՒԱԽ-ի ղեկավարը — խմբ.) կցանկանա խոսել դրա մասին, թե կլռի առայժմ», — գրել է նախարարը` հավելելով, որ ՆԳՆ-ն քրեական հետախուզությանը հաջողվել է հայտնաբերել Ղրիմում առևանգված լրագրողներին: «Ընթանում են բանակցություններ: Աստված տա ամեն ինչ լավ ավարտվի: Լավ կլինի, անհրաժեշտ է սպասել արդյունքներին», — ասել է Ավակովը: