«Արսենալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլը «Չելսիի» հետ գավաթային խաղից (0:2) հետո մրցակցի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին է նվիրել իր մարզաշապիկը:
Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո Օզիլը մոտեցել է Մոուրինյոյին, գրկել նրան ու նվիրել իր մարզաշապիկը:
«Մարզաշապիկս տվեցի Մոուրինյոյին, որովհետև նա աշխարհի լավագույն մարզիչն է, և ես սիրում եմ նրան, ինչպես հորս»,- ասել է Օզիլը լրագրողներին:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Մոուրինյոն ու Օզիլը միասին աշխատել են մադրիդյան «Ռեալում»: Ամռանը պորտուգալացի մասնագետը գլխավորեց «Չելսին», իսկ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը 42,5 մլն ֆունտ ստեռլինգով տեղափոխվեց «Արսենալ»: