Անգլիական «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Միկել Արտետան հաջորդ մրցաշրջանում իր թիմի կազմում չի տեսնում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Calciomercato-ի տեղեկությունը փոխանցում է 1in.am-ը՝ նշելով, որ իսպանացի մասնագետը հաջորդ մրցաշրջանի համար լուրջ ձեռքբերում է ուզում անել, և Մխիթարյանի վաճառքի դիմաց ստացված գումարը նրան կօգնի այդ հարցում: Այժմ «Ռոմա»-ն և «Արսենալ»-ը բանակցում են Մխիթարյանի տեղափոխության հարցի և տրանսֆերի շուրջ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին միացավ «Ռոմա»-ին, որտեղ հանդես է գալիս մեկ տարվա վարձավճարով: