Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ափսոսանք է հայտնել, որ թիմը ժամանակին լքել է լեգենդար «Հայբերի» ստադիոնը, հաղորդում է Bein Sports-ը:
«Այդ ստադիոնը նման էր «Էնֆիլդին»: Այնտեղ յուրահատուկ մթնոլորտ էր, որը հնարավոր չէ կրկնել նորակառույց ստադիոններում:
Կարծում եմ, որ «Արսենալը» թողեց իր հոգու մի մասնիկը այնտեղ:
Երկրպագուների նստատեղերը շատ հեռու էին խաղադաշտից, դրանք հնամաշ էին, սակայն, այնքան հարազատ էին բոլորիս համար:
Սա մեր պատմությունն է, որը միշտ կմնա մեզ հետ»,-անկեղծացել է ֆրանսիացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «Արսենալը» այս ստադիոնում խաղաց 1913 – 2006 թվականներին: