տուն Աշխարհ «Արսենալը» պատրաստ է քննարկել Մխիթարյանին «Ռոմային» վաճառելու տարբերակը

«Արսենալը» պատրաստ է քննարկել Մխիթարյանին «Ռոմային» վաճառելու տարբերակը

193
0

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը:

La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ «Արսենալը» պատրաստ է հրաժարվել հայ կիսապաշտպանի ծառայություններից, եթե «Ռոման» նրա տեղափոխության դիմաց պատրաստ լինի վճարել «Արսենալի» պահանջած գումարը:Այնուամենայնիվ, «Արսենալը» մինչև մրցաշրջանի ավարտ կհետևի Մխիթարյանի մրցելույթներին և 31-ամյա կիսապաշտպանի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կընդունի միայն ամռանը:

31-ամյա Մխիթարյանը վարձակալությամբ «Ռոմա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը: Հայ ֆուտբոլիստն իտալական ակումբի կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: