Լոնդոնի «Արսենալը» կարող է շուտով առաջարկ անել «Մանչեսթեր Յունթայթեդին» մեքսիկացի հարձակվող Խավյեր Էրնանդեսի՝ Չիչարիտոյի տեղափոխության հարցով։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
«Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել հարձակման գիծը։ Ֆրանսիացին մտահոգված է, որ հարձակվող Օլիվյե Ժիրուն շատ մեծ ծանրաբեռնվածության տակ է Չեմպիոնների լիգայում և Անգլիայի առաջնությունում։
Չիչարիտոն կարող է համաձայնել այս առաջարկին, քանի որ Ուեյն Ռունիի, Վան Պերսիի և Դենի Ուելբեքի հետ մրցակցության պատճառով հաճախ դուրս չի գալիս խաղադաշտ։ Տրանսֆերի գումարի մասին չի հաղորդվում։