Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը այս ամառ մտադիր է ամրապնդել իր թիմի կենտրոնական կիսապաշտպանի դիրքը: Նման տեղեկություն է հաղորդում The Telegraph-ը:
Ֆրանսիացի մասնագետի հիմնական թիրախներն են Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան և գերմանական «Բայերի» կիսապաշտպան Լարս Բենդերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Խեդիրան հրաժարվել է երկարաձգել 2015թ.-ին ավարտվող իր պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ: «Արքայական ակումբն» էլ պատրաստ է 20 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել իր կիսապաշտպանից: