տուն Աշխարհ «Արսենալը» դեմ չէ վաճառել Մխիթարյանի ամբողջ տրանսֆերը

«Արսենալը» դեմ չէ վաճառել Մխիթարյանի ամբողջ տրանսֆերը

177
0

«Արսենալը» և «Ռոման» շարունակում են բանակցությունները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ:

Հռոմեական թիմի ղեկավարությունը լրջորեն մտադրված է գնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջ իրավունքը: Լոնդոնյան ակումբը դեմ չէ բաժանվել Մխիթարյանից, քանի որ ցանկանում է այդ գումարով նոր ֆուտբոլիստ ձեռք բերել:

Ավելի վաղ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգի և «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերները մշտական հիմունքներով գնելու՝ թիմի մտադրության մասին։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 17 հանդիպում և դարձել է 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: