տուն Քաղաքական Միջազգային Արջի կենդանի քոթոթին կերակրել են յագուարին (տեսանյութ)

Արջի կենդանի քոթոթին կերակրել են յագուարին (տեսանյութ)

80
0

20140317_17_58_24446

Լուրջ սկանդալ է հասունանում Ղազախստանի Կարագանդա քաղաքի կենդանաբանական այգում տեղի ունեցած միջադեպից հետո:

Տեղի ղեկավարությունը անասնաբույժների թույլտվությամբ, որպես կեր, յագուարի վանդակ են գցել արջի կենդանի քոթոթին, որն ըստ բժիշկների` չէր կարող երկար ապրել: Սա սովորական երևույթ է կենդանաբանական այգիներում: Սակայն այս այգու աշխատակիցները դա արել են երեխաների աչքի առաջ, ինչից հետո նրանց մի մասը հոգեկան ծանր ապրումներ են ունեցել:

Վերջին երկու ամսում սա երկրորդ դեպքն է, երբ կենդանաբանական այգիներում այցելուների աչքի առաջ նման սպանություն է տեղի ունենում: Մեկ ամիս առաջ սպանվել էր Մարիուս անունը կրող ընձուղտը, որին Կոպենհագենի կենդանաբանական այգու աշխատակիցները նույնպես կերակրել են գիշատիչներին: