Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող Շախմատի աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց մրցաշարի մյուս առաջատարի՝ հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ։
ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համարն ու աշխարհի նախկին չեմպիոնն ընդամենը 19 քայլից հետո խաղաղ ելքով ավարտեցին պարտիան։ Վեսելին Թոփալով — Շահրիյար Մամեդյարով և Վլադիմիր Կրամնիկ — Դմիտրի Անդրեյկին պարտիաներում ևս ոչ-ոքիներ գրանցվեցին։ Իսկ մրցաշարի հետնապահ Սերգեյ Կարյակինը սևերով պարտության մատնեց Պյոտր Սվիդլերին։
8 տուրից հետո մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի՝
Արոնյան – 5 միավոր
Անանդ – 5
Կրամնիկ – 4,5
Սվիդլեր – 3,5
Թոփալով – 3,5
Մամեդյարով – 3,5
Անդրեյկին – 3,5
Կարյակին – 3,5