տուն Հասարակություն «Արյունոտ բիզնես. չեմպիոններ ու մեդալներ արյան գնով»

«Արյունոտ բիզնես. չեմպիոններ ու մեդալներ արյան գնով»

793
0

«Հայկական գամփռներն ու հովվաշները անպայման պետք է կռվեն՝ մարտական վիճակում լինելու համար, կռվացնելը դա ավանդույթ է, եթե չկռվեն չեն կարա գայլի դեմ մարտնչեն, գայլի դեմ կռվելը գամփռի մասնագիտությունն է, գամփռը դեկորատիվ շուն չի եթե չկռվի կդառնա տուզիկ, գամփռը մեր ազգային հարստությունն է դրանով մենք պահպանում ենք ցեղատեսակը… բլա… բլա.. բլա…

Հեքիաթներ իրականությունը չիմացողների, կռվացնողներին և նրանց գործնեությանը ծանոթ չլինողների համար: Հեքիաթ պատմելով համոզում ու «վախ» են մցնում մարդկանց մեջ, որ ազգային հարստությունը կկորցնենք, բայց իրականում իրենց բիզնեսը չկորցնելու ու 2 կոպեկ ավել աշխատելու մասին են մտածում:

Գամփռների մարտերը ոչ մի կապ չունեն նրանց սարում հոտ պահելու հետ: Այս հեքիաթները հորինել են շնամարտերի կազմակերպիչները որպես արդարացում: Գամփռներին պետք չէ իրար դեմ կռվեցնել, որպեսզի կարողանան գայլերի դեմ պայքարեն: Գամփռը գամփռի համար ցեղակից է, թշնամի չէ: Գամփռի դեմ չկռվելը դեռ չի նշանակում, որ նա գայլի դեմ չի կռվելու:
Կենդանիները առհասարակ իրար հետ կռվում են նախ վախից կամ որսի կամ էգի համար, ոչ թե ի սեր սպորտի և փողի…

Գամփռների իբր թե հատկանիշները պահպանելու անվան մարտերի տակ մեծ գումարներ են պտտվում: Պարտվող շներին մեծամասամբ վերացնում են:
Ինչ սար, ինչ գայլ ու ոչխար, այդ շները մեծամասամբ ապրում են բակերում կապած կամ փոքր վանդակների մեջ: Շնամարտերի երբեք չեն բերում այն շներին, որոնք սարում հոտ են պահում գայլից: Շնամարտերի գալիս են այն գամփռները, որոնց հատուկ վարժեցնում են շնամարտերի համար: Իսկ հաղթողների, չեմպիոնների ձագերին վաճառում են հսկայական գներով ու դա հաստատ երբեք չեն գնում հովիվները:

Ինչ ասվում է տեսականորեն գործնականում բացակայում է: Նման մարտերի ժամանակ կենդանիները ստանում են սարսափելի վնասվածքներ, կոտրվում են ատամները: Շատ կենդանիներ չեն էլ ուզում կռվել, քանի որ նրանք իրենց ցեղակցին թշնամի չեն համարում (սակայն նույն շները գայլին տեսնելու են որպես թշնամի ու հարձակվեն), սակայն նրանց ստիպելով հրահրում են ու կռվացնում, անգամ մինչև մահ, թե ով ում կսպանի:
«Թեստավորում» երևույթը, որն անդադար շահարկվում է դրա մասնակիցների կողմից, ոչ այլ ինչ է, քան հասարակ շնամարտ, ինչպես նաև՝ կենդանիների բուծման, առք ու վաճառքի շատ եկամտաբեր բիզնես, որն ինչ-որ «մութ» սխեմայով տարածվում է նաև երկրից դուրս:

Կռվացնում են որ մեկը մյուսին հաղթի, չէ ոչ թե շները հաղթեն, այլ մեկը մյուսին, դրանք տարբեր բաներ են:
Գամփռների մարտերը իրականում շատ կեղտոտ ու դաժան գործընթաց է: Մեդալներ են ստանում, չեմպիոններ են սարքում, հաղթողներին ու նրանց ձագերին մեծ գումարներով վաճառում են, տանում են այլ երկրներ կռվացնում են, դրսից են բերում Հայաստան կռվացնելու համար, դե ստավկաներ ու մնացածի մասին էլ չխոսենք…….

Սա ընդամենը դաժանության միջոցով թույլ մարդու ինքնահաստատման բարդույթ է, որը չգիտես ինչու մենք ազգային ավանդույթ ենք անվանում։
Սա ու սրա նման երեկույթները մի կողմից արդեն խեղված հոգեվիճակի մասին է խոսում, մյուս կողմից խեղում է նրանց հոգեկան աշխարհը, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են նման երևույթի հետ։

Եվ ո՞րն է սրա օգուտը՝ հոտը գայլերից պահպանելու գործում: Անուն են կպցրել «թեստավորում», սպորտ, ավանդույթ, ազգային հարստության պահպանում ու փող են աշխատում կենդանու արյան գնով:

Իսկ ոչ ոքի մտքով չի անցում ինչի են այդ հարցով ավելի շատ անհանգստացած բժիշկները, ինչի պետական մակարդակով չի պահպանվում ազգային հարստությունը, կամ ինչի դրանով չեն զբաղվում շների մասնագետները (կինոլոգները)?

Может, хватит уже поддерживать этот кровавый бизнес?

հ.գ. ու ինչի պետք է կենդանին իր կյանքի և արյան գնով մեզ ծառայի, ով է որոշել դա?????»։

տեսանյութերը գտեք մեկնաբանություններում։