տուն Հասարակություն Արմին վան Բյուրեն, WCIT սիմֆոնիկ նվագախումբ. WCIT-ի բացման համերգը՝ Հանրապետության հրապարակում

Արմին վան Բյուրեն, WCIT սիմֆոնիկ նվագախումբ. WCIT-ի բացման համերգը՝ Հանրապետության հրապարակում

359
0

Հոկտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակում կկայանա ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT 2019 Yerevan) պաշտոնական բացման համերգը։ Համերգին ելույթ կունենան WCIT սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, ինչպես նաև տրանս երաժշտության առաջատար DJ և պրոդյուսեր, հանրահայտ Արմին վան Բյուրենը։

Նվագախումբը կներկայացնի 15 երկրների երաժշտական պոպուրի, որի ամբողջ ընթացքում Հանրապետության հրապարակի շենքերի վրա կցուցադրվեն երկրները խորհրդանշող պրոյեկցիոն տեսարաններ։

Համերգի վիզուալիզացիան կհամալրվի 3D անիմացիաներով, աննախադեպ լուսային, ձայնային և վիզուալ էֆեկտներով: Համերգը անվճար է ու բաց բոլորի համար:

Երաժշտական ծրագիր
— WCIT սիմֆոնիկ նվագախմբի ելույթ
— Արհեստական բանականության կողմից գրված երաժշտության կատարում
— 3D անիմացիա
— Արմին վան Բյուրենի ելույթ

Համերգի կազմակերպիչ` Mezzo Production

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here