ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախում նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաջողության հասնելու եւ Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։
Արմեն Սարգսյանն ասել է, որ Արայիկ Հարությունյանը նախագահի պաշտոնը ստանձնելու է Արցախի համար շատ բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում՝ պայմանավորված աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով եւ մասնավորապես մեր տարածաշրջանում ընթացող բարդ աշխարհաքաղաքական գործընթացներով։
«Արցախի Հանրապետությունը մեկ անգամ եւս ապացուցեց, որ կայացած երկիր է՝ իր պետական մարմիններով եւ, ամենակարեւորը, իր քաղաքացիներով: Այսօր առավել քան երբեւէ մենք միասնական ու համախմբված լինելու կարիք ունենք»,-ասել է Հայաստանի նախագահը։