տուն Քաղաքական Հայաստան Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել

Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել

335
0

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Հաշվեքննիչ պալատի և Բարձրագույն դատական խորհրդի անդամների ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:

Նախագահի հրամանագրով՝ Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Առուստամյանը:

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով էլ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հայկյանցը: