Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր 2016 թ. Ապրիլյան քառօրյային զոհված հերոսների հիշատակի օրն է: Վաղ առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Հարգանքի տուրք է մատուցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նախագահին ուղեկցել են հայկական բանակի նախկին ժամկետային զինծառայողներ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցներ Գոռ Դարմանյանը և Լիպարիտ Մելքոնյանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Արկադի Անդրեասյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախագահ Սարգսյանը և նրան ուղեկցող՝ հայրենիքի պաշտպանները ծաղիկներ են դրել 2016 թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։