Ռուսաստանաբնակ հայազգի դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն ուղեղի կաթված է ստացել։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հաղորդագրություն են տարածել ռուսական մի շարք հեղինակավոր պարբերականներ:
Նշենք, որ РИА Новости-ի հետ զրույցում Ջիգարխանյանի ընկերն ասել է, որ սարսափելի բան չկա՝ ամիսը երկու անգամ պրոֆիլակտիկայի համար պրոցեդուրաներ են անում։
«Հուսանք, որ մեկ շաբաթից դուրս կգրեն»,- ասել է նա: