ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 60-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին հաղորդում են Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին վերաբերող շուրջ երկու տասնյակ հարց:
Մասնավորապես կքննարկվեն գիտատեխնիկական, վիճակագրության, անտառային տնտեսության ոլորտներում համագործակցության հարցեր, կներկայացվեն հաշվետվություններ ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպությունների, ճյուղային համագործակցության մարմինների գործունեության մասին: