տուն Լուրեր Արմեն Աշոտյանը, Արմեն Գևորգյանը և Արտեմ Ասատրյանը վերանշանակվեցին նախարարի պաշտոններում

Արմեն Աշոտյանը, Արմեն Գևորգյանը և Արտեմ Ասատրյանը վերանշանակվեցին նախարարի պաշտոններում

99
0

Karavarutyun

ՀՀ Նախագահը հրամանագրեր է ստորագրել տարածքային կառավարման, կրթության և գիտության, աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարներ նշանակելու մասին:

Հրամանագրերում, մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ Արմեն Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար»:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ Արմեն Աշոտյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար»:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ Արտեմ Ասատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարար»: