Ալեքսան Մակասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ինքս սիրում եմ ժամանցային հեռուստածրագրեր և հաճույքով դիտում եմ, իհարկե, եթե դրանք բանականության սահմաններում են, սակայն այն, ինչ տեղի ունեցավ այսօր ինձ հետ, ուղղակի աննկարագրելի էր:
Այսօր դարձել եմ «Բլեֆ» կոչվող ստոր հաղորդման զոհը: Հաղորդման սյուժեն ամբողջովին անթույլատրելի էր, անբարոյական ու սահմռկեցուցիչ: Միայն կարող եմ ասել, որ, ըստ սյուժեի, ակամա մասնակիցը դառնում է չկանխամտածված սպանություն կատարող: Պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը:
Հաղորդումից հետո զանգեցի հեռուստաընկերություն բողոքելու և խորհուրդ ստացա չնայել հաղորդումը, եթե այն ինձ դուր չի գալիս: Անբարոյականություն է հանուն լսարան ապահովելու խաղալ մարդկանց հոգեկան վիճակի հետ և սթրեսի հասցնել նրանց: