տուն Հասարակություն «Արմենիա Էյրվեյզը» թռիչքների անվտանգության երաշխիքներ է ստացել Իրանից

«Արմենիա Էյրվեյզը» թռիչքների անվտանգության երաշխիքներ է ստացել Իրանից

210
0

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հունվարի 14-ից վերսկսելու է իր կանոնավոր Երևան-Թեհրան-Երևան թռիչքները. 

«Հարգելի ուղևորներ

Նկատի առնելով Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարված վերջին հայտարարությունը Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի օգտագործման վերաբերյալ՝ մեր ավիաընկերությունը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և երաշխիքներ է ստացել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոնշյալը «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը վերսկսելու է իր կանոնավոր Երևան-Թեհրան-Երևան թռիչքները հունվարի 14-ից»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում: