տուն Հասարակություն «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է բոլոր չվերթները

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է բոլոր չվերթները

361
0

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Հարգելի գործընկերներ, «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30­ը ներառյալ բոլոր չվերթները։ Բոլոր ուղևորներին առաջարկվելու են վաուչերներ տոմսի արժեքին համապատասխան»,- նշել է Խաչատրյանը։

Ավելի վաղ ավիաընկերությունը չեղարկել էր բոլոր չվերթները մինչև ապրիլի 16-ը։

Անդրադառնալով EASA ստուգումներին՝ Գևորգ Խաչատրյանը տեղեկացրել է, որ այս պահին իրենք ակտիվ քննարկումների մեջ են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար։

«Արմենիա» ավիաընկերությունը իր TCO սերտիֆիկատը ստացել է դեռևս նախորդ տարվա սկզբին, ինչը փաստում է, որ մեր ավիաընկերությունը համապատասխանում է ԵՄ սահմանած ավիացիոն անվտանգության նորմերին»,- գրել է ավիաընկերության փոխտնօրենը։