«Արմենիա» ավիաընկերությունը հայտարարել է, որ վերջին օրերի մի քանի հրապարակումներում տեղ գտած տեղեկատվությունը իրականության հետ կապ չունի: Ի մասնավորի, ավիաընկերությունում անհեթեթ համարեցին «Բոինգ 737» ինքնաթիռում սեպտեմբերի 1-ին Երևան — Մոսկվա NGT 938 չվերթն իրականացնելիս սրահում կանգնած ուղևորի մասին տեղեկությունները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանն՝ անդրադառնալով մամուլում տարածված լուրերին:
«Ինքնաթիռում եղել է 131 նստատեղ, և հենց այդքան էլ ուղևոր է եղել սրահում: Նման բան չի եղել, բոլոր ուղևորները նստած էին և ամրակապված: Մենք արդեն 3 տարի է աշխատում ենք և մեր առաջնահերթությունն ուղևորների անվտանգությունն է»,- նշեց Խաչատրյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում