Արմավիր ՔԿՀ-ի բոլոր 10 տեսակցության սենյակները վերանորոգվել են։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։
Գոյունյանը նշեց՝ երբ առաջին անգամ այցելել է Արմավիր ՔԿՀ, բացահայտել է, որ տեսակցությունների 10 սենյակներից միայն երկուսն է վերանորոգված, չնայած պետք է բոլոր 10-ը վերանորոգված և կահավորված լինեին։
«Ակնհայտ դարձավ, որ այդ երկու տեսակցության սենյակների կահավորման և վերանորոգման հարցում ժամանակին իրենց դերակատարությունն են ունեցել այսպես կոչված «զոն նայողները»,- նշեց նա։
Բանտարկայլների համար հավասար պայմաններ ստեղծելու համար, Գոյունյանի խոսքով, կառավարության աջակցությամբ բոլոր 10 սենյակները վերանորոգվել են, մինչև Նոր տարի նաև կկահավորվեն։