տուն Հասարակություն Առողջապահություն Արմավիրի փողոցները ախտահանվում են քլորաջրով (լուսանկարներ, տեսանյութ)

Արմավիրի փողոցները ախտահանվում են քլորաջրով (լուսանկարներ, տեսանյութ)

357
0

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում կատարվում են ախտահանման աշխատանքներ։ Մարտի 17-ին վիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում՝ Արմավիրի «Բարեկարգում» տնօրինության կողմից իրականացվել են քաղաքի բանուկ փողոցների և մայթերի քլորամաքրման աշխատանքներ, որոնք առաջիկայում կկրեն շարունակական բնույթ: Այս մասին տեղեկացնում է Արմավիրի քաղաքապետարանը:

«Վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով՝ հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները, չայցելել մարդաշատ վայրեր, տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է Արմավիրի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: