տուն Հասարակություն Առողջապահություն Արմավիրի մարզում արձանագրված վարակակիրների թիվը հասնում է մոտ 814-ի, որից կեսն առողջացած...

Արմավիրի մարզում արձանագրված վարակակիրների թիվը հասնում է մոտ 814-ի, որից կեսն առողջացած է․ Համբարձում Մաթևոսյան

347
0
Համբարձում Մաթևոսյան

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նշեց, որ Արմավիրի մարզում արձանագրված վարակակիրների թիվը հասնում է մոտ 814-ի, որից կեսն առողջացած է:

«Եվ 21 մահ ունենք այս պահի դրությամբ: Ցավոք սրտի, մարզում կորոնավիրուսի տարածման աճ կա: Աճը կայուն է, բայց մյուս կողմից էլ չունենք առանձնացված համայնքներ, որտեղ որ հիմնականում կենտրոնացված է: Այս պահին, կարծում եմ, որ այն համայնքները, որտեղ ավելի շատ են տարածման տեսակետից և ավելի արագ են տարածվում, Տանձուտ և Փարաքյար համայնքներն են»,- ընդգծեց մարզպետը: