Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում քիչ առաջ ավարտվեց հսկա ոլորասահքի տղամարդկանց մրցումների առաջին փուլը:
Հայաստանը ներկայացնող Արման Սերեբրակյանը 105 մարզիկների մեջ զբաղեցրեց 54-րդ հորիզոնականը` առաջատարին զիջելով 8,5 վայրկյան: Արմանը կմասնակցի նաև մյուս փուլին:
Իսկ առաջին հորիզոնականում ամերիկացի Թեդ Լիջեթին է (1:21.08): Երկրորդ տեղում +0.93 վայրկյանով չեխ Անդրեյ Բանկն է, երրորդում իտալացի Դավիդե Սիմոնչելին է` +1.27 վայրկյանով:
Եզրափակիչ փուլը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:30-ին: