Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների իր գործընկերներին Թեհրանից Կիև ուղևորվող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռի կործանման հետ կապված։
Հեռագրում մասնավորապե ասվում է․
«Խորապես ցավակցում եմ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ուկրաինական Boeing-737-800 ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Ցավով ընդունեցինք մարդկային մոտ 180 զոհերի պատճառ դարձած ողբերգության մասին լուր: Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ և մաղթում եմ հոգու տոկունություն»։