Այսօր կարևոր մի քանի խնդիրներով հանդիպել եմ ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ, ով որակապես այլ, սկզբունքորեն հեղափոխական պատկերացում ունի մեր երկրում ամուր ոստիկանական համակարգ կայացնելու մասին։
Ոստիկանությունը պետք է համընթաց շարժվի հանրային զարգացումներին, մերթընդմերթ, նույնիսկ, մի քանի քայլ առաջ լինի: Ոստիկանությունը պետք է դառնա ոչ միայն պետականության կարևոր հիմնասյունը, այլև օրենքին, իրավունքին ու ժողովրդին ծառայելու լավագույն օրինակը:
Ուզո՞ւմ ենք, որ պետությունը լինի պաշտպանված, ուրեմն նախ մենք պետք է պաշտպանենք ոստիկանությանը։
Ոչինչ չպետք է խնայել ամուր ոստիկանական համակարգ ունենալու համար։ Ոստիկանությունը մշտապես պետք է զգա երկրում քաղաքական իշխանության՝ ի մասնավորի Ազգային ժողովի, աջակից շունչն ու համագործակցելու պատրաստ մեկնված ձեռքը։