Օրերս «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքած պատգամավոր Արման Բաբաջանյանը վայր չդրեց մանդատը։
Բաբաջանյանն այս մասին հայտնեց ԱԺ ամբիոնից՝ նշելով, որ իր համար դժվար էր որոշում կայացնելը։ Պատգամավորը նշեց, որ 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանը նոր քաղաքական համակարգի կարիք ունի։
«Հետայսու, արդեն անկախ պատգամավորի կարգավիճակում, անելու եմ առավելագույնը այդ սուրբ նպատակն իրականացնելու համար»,- հայտարարեց նա։