տուն Հասարակություն Արձանագրվել է Մարմարիկ գետի վտակից էլեկտրական հոսանքով ապօրինի ձկնորսության դեպք

Արձանագրվել է Մարմարիկ գետի վտակից էլեկտրական հոսանքով ապօրինի ձկնորսության դեպք

237
0

2020 թվականի հունիսի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Կոտայքի մարզի Մարմարիկ գետից առգրավել են 3 հատ ձկնորսական կախովի ցանց։

Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարինը եւ տղեկացնում նաև, որ արձանագրվել է Մարմարիկ գետի վտակից էլեկտրական հոսանքով ապօրինի ձկնորսության դեպք։

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչներ՝ Ս․Ռ-ի և Վ․Թ․-ի մոտից առգրավվել է ակումուլյատորային մարտկոց, էլեկտրական հոսանքի փոխակերպիչ (преоброзаватель), 2 հատ ձկնորսական ցանց (сачок) էլեկտրահաղորդալարերով և 13 հատ որսված «արևելյան տառեխիկ» (ճապալ) տեսակի ձուկ:

Նշվում է, որ նյութերն ու իրեղեն ապացույցները կուղարկվեն ՀՀ դատախազություն։