Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019 թ. ՀՆԱ-ի ցուցանիշը: Այն 7.6 տոկոս է: Այնքան է, ինչքան նախատեսել էինք: Սա վատ ցուցանիշ չէ: Վերջին անգամ 7,6 տոկոս տնտեսական աճ երբ ենք ունեցե՞լ»,- հարցրեց վարչապետը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:
«2000-ականներին եւ 2017-ին»,- պատասխանեց Ավինյանը:
Կառավարությունը 2008-ից ի վեր, վարչապետի խոսքով, արձանագրել է ամենամեծ տնտեսական աճը: «Կարծում եմ՝ 2020 թ-ին կարձանագրենք ավելի մեծ տնտեսական աճ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: