Ամերիկյան հայտնի Tesla կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել, որով հայտնել է՝ ընկերությունն ունի հավելյալ արհեստական շնչառության սարքեր։
Մասկիս հաղորդմամբ՝ դրանք ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչության կողմից հաստատված են, և կարող են անվճար առաքել այն երկրների հիվանդանոցներ, որտեղ գործում է կազմակերպության առաքման ծառայությունը։
Մասկի իր գրառման մեջ հայտնում է հետևյալը՝
«Մենք ունենք Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչության կողմից հաստատված հավելյալ արհեստական շնչառության սարքեր։ Կառաքենք աշխարհի հիվանդանոցներ, որտեղ Tesla-ն առաքման ծառայություն ունի։ Սարքն ու առաքումն անվճար է։ Միակ պահանջն այն է, որ դրանք անմիջապես օգտագործվեն հիվանդների համար և ոչ թե պահեստում պահվեն։ Խնդրում եմ տեղյակ պահել ինձ կամ Tesla-ին»։
We have extra FDA-approved ventilators. Will ship to hospitals worldwide within Tesla delivery regions. Device & shipping cost are free. Only requirement is that the vents are needed immediately for patients, not stored in a warehouse. Please me or @Tesla know.
— Elon Musk (@elonmusk) March 31, 2020
Իլոն Մասկի գրառմանն արդեն արձագանքել է Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանությունը։
Դեսպանության գրառման մեջ, մասնավորապես, ասված է․
«Հարգելի՛ Իլոն, Ուկրաինան Եվրոպայի երկրորդ ամենամեծ երկիրն է՝ մոտ 40 մլն բնակչությամբ։ Համավարակն Ուկրաինայում հասնում է իր գագաթնակետին․ ապրիլ ամիսն ամենադժվարն է լինելու։ Մարդիկ հիվանդանոցներում արհեստական շնչառության սարքերի կարիք ունեն։ Մենք պատրաստ ենք համագործակցել։ Շնորհակալություն»։