տուն Քաղաքական Արհեստական մենաշնորհներ չկան, կոռուպցիա չկա․ Էկոնոմիկայի նախարար

Արհեստական մենաշնորհներ չկան, կոռուպցիա չկա․ Էկոնոմիկայի նախարար

341
0

Ընդդիմադիրները, որոնք պնդում են, թե հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն, իրենց թվում է, որ դա մի բան է, որ պետք է տեղի ունենա ապագայում, և անտեսում են այն կարևոր փոփոխությունները, որոնք մեր իրականության մի մասն են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարի խոսքով՝ երկրում տնտեսական հեղափոխությունն արդեն տեղի ունեցել է։

«Արհեստական մենաշնորհներ չկան, և չեն կարող լինել, կոռուպցիա չկա և չի կարող լինել, հավասար մրցակցային պայմաններում բոլորն ազատ են իրենց գաղափարներն իրագործելու։ Սա այն հեղափոխական փոփոխությունն է, որը մեր տնտեսական կյանքի մի մասն է»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է տնտեսական ակտիվության ցուցանիշին, նա ասաց․  «Տարին մենք կավարտենք առնվազն 7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով, ընդ որում՝ աննկատ մնաց, բայց մի քանի օր առաջ ԱՎԿ-ն հրապարակեց նաև 9 ամսվա ՀՆԱ-ի աճի ցուցանիշները, որը 7,5 տոկոս էր»։