Կանադան և Ռուսաստանը կարող են փոխադարձ հավակնություններ ունենալ, որոնք վերաբերում են Հյուսիսային բևեռին։ Այս մասին հաղորդում է The Globe and Mail-ը։
Պարբերականը գրում է, որ այս խնդիրը սուր է դրված երկկողմ հարաբերություններում։ Կանադան հարց է դրել Արկտիկայում իր սահմանների ընդլայնման հարցը, ինչը թույլ կտա տիրապետել էներգակիրներով հարուստ ավելի մեծ տարածքների։ Այժմ կանադացի քաղաքական գործիչները սպասում են գիտնականների եզրակացությանը, որից հետո հայտնի կդառնան կանադական կառավարության հետագա գործողությունները։