ՀՀ վաստկավոր արտիստ, երգիչ, Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը բացառիկ նախաձեռնություն է իրականացնում:
Նա հավաքում է 1930 թվականներից սկսած հայկական երաժշտությունը, աուդիո ներկայացումները, պոեզիան՝ այդ ամենը զետեղելով մեկ հավելվածում: Այս պահին հավաքածուն ընդգրկում է 12 հազար տարբեր ստեղծագործություններ, առաջիկայում ևս 25 հազար նյութ է ավելացվելու եղածին:
Կարևոր է, որ «Armenian radio archive» հավելվածն անվճար է: Հավելվածի հղումը՝ www.armradioarchive.am
Ի դեպ, օրերս Դվին Մյուզիք հոլում անցկացված Հայ Համերգի միջոցառման շրջանակում ներկայացված երգերի ընտրությունը կատարել էր Արթուր Իսպիրյանը՝ կրկին իր բացառիկ հավաքածուից: