Ինչպես հայտնում է yerkir.am-ը այսօր կայացավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 5-րդ համաժողովը, որի ընթացքում ֆեդերացիայի նախագահ ընտրվեց միակ թեկնածուˋ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ ֆեդերացիայի նախկին նախագահ Արման Մուրադյանը հրաժարական էր տվել զբաղվածության պատճառով:
Նորընտիր նախագահը նշել է, որ կարեւորում է բռնցքամարտի զարգացումը հատկապես մարզերում, քանի որ մարզերը բռնցքամարտի դարբնոց են: