Ազգային անվտանգության խորհրդի նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ընտրվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում` փոխարինելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:
Այս որոշումը կայացվել է վոլեյբոլի ֆեդերացիայի արտահերթ կոնֆերանսում: